Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ֆրանկ Էնգլ. Ադրբեջանի միակ նպատակն է, որ հայերն անհետանան տարածաշրջանից

Ֆրանկ Էնգլ. Ադրբեջանի միակ նպատակն է, որ հայերն անհետանան տարածաշրջանից
13.04.2016 | 12:06

Ադրբեջանը շարունակում է ագրեսոր մնալ՝ երկար ժամանակ խախտելով հրադադարի ռեժիմը՝ ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ հայտարարեց Լյուքսեմբուրգից խորհրդարանական Ֆրանկ Էնգլը: Ադրբեջանի միակ նպատակն է, որ հայերն անհետանան տարածաշրջանից: Այն ամենը, ինչ առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխզիջումն է, բայց փոխզիջում անհնար է Ռամիլ Սաֆարովի երկրի հետ: Կոնֆլիկտի լուծման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ